Էջեր

Tuesday 9 January 2018

Հունվարյան Ճամբար։ Օր երկրորդ

Շարունակվում է հունվարյան նախագծային ճամբարը: Այսօրվա առավոտյան ընդհանուր պարապունքը սկսեցինք  Տիար Բլեյանի խոսքով, որտեղ Տիար Բլեյանը« ճամբարական» բառը փոխարինեց« հարսնաքավորներ» բառով, որովհետև հունվարի 26-ին Ագարակում տեղի է ունենալու մեծ հարսանիք: Քիչ հետո մեզ միացան մեր Ջավախքի հյուրերը։ Առավոտյան ընդհանուր պարապունքը շարունակեցինք «Ավետիսներ» -ի երգաշարով և ազգագրական պարերով, իսկ արդեն ժամը 9:30 սկսվեց հունվարյան ճամբարի երկրոդ օրը։ Կինո-Ֆոտոյի խումբը լուսանկարելու էր գնացել Երևանյան ձմեռային փողոցները։ Դասավանդողներն ու սովորողները  զբաղված էին անհատական և խմբային աշխատանքներով: Նշեմ մի քանիսը ՝ հարսանիքային ծեսերի հետազոտություն,հին օրացույց, խաղարկային դատարան , թարգմնչական նախագծեր ,դիջիթեք 2018 –ի նախապատրաստական աշխատանքներ,ինտելեկտուալ խաղեր , ֆիլմի դիտում: Իսկ խոհանոցում եռուզեռ էր  ՝ պիցցա էին պատրաստում:Ջավախքի հյուրերն էլ մարզվում , երգում և պարում էին:Լսեք նաև  մեր հյուրերին:






No comments:

Post a Comment