Sunday 4 December 2016

Առաջադրանք 30 (24.11-25.11.2016)

Ընթերցել և կատարել առաջադրանքները.
  1. Այն հեռավոր գիշերը. Վիլյամ Սարոյան
  • Համառոտ (3-4 նախադասությամբ) պատմել ստեղծագործության ֆաբուլան
Ստեղծագործոթյան մեջ նա սիրահարվել էր և հանդիպեց իր սիրած էակին ավտոբուսի մեջ որը ուղևորվում էր դեպի Թոփքիա և հետո Նյու Յորք. Իր սիրած աղջիկը ինջավ Թոփքիայում և նա կորցրեց իր սիրած աղջկան, բայց նա փնտրում էր նրան բայց չգտավ...
  • Դուրս գրել այն հատվածները, որտեղ խտացված է հեղինակի ասելիքը:
Միգամած օր էր, այն օրերից, երբ արթնանում են հին-հին հիշատակներն ու հին երգերը: Ամբողջ օրը ես նստած էի տանը՝ ականջս այդ երգերին: Չորս կողմն ավելի շատ խավար էր, քան լույս, եւ ես հիշեցի մի երգ, որ ժամանակին երգել էի մի աղջկա համար, ավտոբուսի մեջ: Մենք արդեն սիրում էինք իրար, բայց հենց որ ավտոբուսը հասավ Թոփքիա, նա իջավ, եւ ես էլ երբեք չտեսա նրան: Գիշերվա կեսին, երբ համբուրեցի նրան, աղջիկն արտասվեց, եւ ես հիվանդացա սիրո տրտմությամբ: Օգոստոսյան նորահարս գիշեր էր, կյանքումս առաջին անգամ գնում էի Նյու Յորք: Ես հիվանդացա սիրո տրտմությամբ, որովհետեւ գնում էի իմ ճանապարհով, իսկ նա՝ իր:
  • Դուրս գրել այն պատկերները, որոնք, ձեր կարխիքով առավել հուզական են:
Ավտոբուսը հավաս Թոփքիա, նա իջավ ու կորավ անկյան հետեւում, եւ ես էլ երբեք չտեսա նրան: Շատ ուրիշներին տեսա, շատերը նույնքան լավն էին ու սիրուն, բայց ոչ մեկը նման չէր նրան, ոչ մեկը չուներ նրա թախծալի, անուշ ձայնը, ոչ մեկ չէր արտասվում այնպես, ինչպես նա արտասվեց: Էլ երբեք չի լինի նրա պես տխուր ուրիշը: Էթ երբեք չի լինի այն ամերիկյան գիշերվա պես ուրիշը: Միգուցե նա հիմա առաջվանից ավելի լավն է, բայց էլ երբեք չի լինի այն գիշերվա տրտմության պես ուրիշը, եւ էլ երբեք նա կամ մի ուրիշը չի արտասվի այդպես, եւ նրան համբուրած ոչ մի տղամարդ չի հիվանդանա այն գիշերվա սիրո տրտմությամբ: Այդ ամենը մնաց այն ամերիկյան գիշերվա գրկում, որը կորած է եւ էլ երբեք չի գտնվի: Այդ ամենը մնաց փոքրիկ պատահականություններից հյուսված դարերի խորքում, չնչին, աննշմար պատահականություններ, որոնց կամքով նա նստեց կողքիս, չնչին, աննշմար պատահականություններ, որոնց կամքով նստեցի այնտեղ՝ նրան սպասելու:

No comments:

Post a Comment