Sunday 27 November 2016

Առաջադրանք 27 (09.11-10.11)

1.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:

Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից համողվել են , որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը առհամարող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ մահանում: Հիմա արդեն հասկացել ենք, թե ինչից էր  դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջաում է թունավոր նյութ:
Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Շատ վաղուց  ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց վախի  օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. Սովորույթ էր դարձել: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:


2.Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանշ բառերով:


Մեր դարաշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի տիրակալ ֊Քսերքսեսը կռվի էր դարձել  հունական պետությունների միության դեմ: Ավանդությունն ասում է, թե դա մտքին դրեց  միայն նրա համար, որ ուզում էր  թզի համտեսել, իսկ  աթենական օրենքներն այդ համեղ պտուղների արտահանության արգելել էին:
Փոքրասիական ժողովուրդների դիմադրությունն մահանալով, քաղաքները գրավելով, ու հողին հավասարեցնելով` պարսիկները հասան Եվրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծին` Հելլեսպոնտոսի նեղուցին: Նեղուցն անցնելու համար Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց: Բայց երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի փոթորիկ պայթեց, որն այն խորտակեց  ու ցրիվ տվեց: Իքնատիրապետմը կորցրեց, հրամայեց նեղուցի պատժեց խարազանի երեք հարյուր հարվածով և ջրի մեջ ստրկության շղթաներ գցել: Ջուր ծեծողներին հրամայված էր արտասանել հետևյալ խոսքերը. «Չարաղետ ջուր, քո տիրակալն այս պատիժը նշանակեց, քանի որ դու անազնիվ վարվեցիր, իսկ նա քեզ ոչ մի վատ բան չէր արել»: Եվ մինչ պատժում էին ծովին, թագավորը հրամայեց գլխատել այն մարդկանց, որոնց հրամայել էր կամուրջ կառուցել: Ծովի ու մարդկանց հասկացրեց, որ ավելի լավ է պարսից տիրակալի ճանապարհին դեմ չկանգնեն:
Հետո շինարարները օգնեցին  մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությանը: Երբ դա պատրաստ էր, ու Քսերքսեսի առջև արդեն իսկապես բաց էր Եվրոպա տանող ճանապարհը, տիրակալը տատանվում էր` անցնի՞, թե՞ չանցնի: Ամենայն հավանականությամբ վախենում էր ծովի վրեժխնդրությունից: Փոխանակ տեղնու տեղը ճամփորդելու`  նա հրամայեց քրմերին ամեն ինչ անել նեղուցի բարեհաճությունն ու ողորմածությունը նվաճելու համար, իսկ ինքն իր սուսերն ու ոսկե անոթները ծովին բաշխեց:  Զոհաբերությունից հետո սկսվեց անցումը, որը  հինգ օր ու գիշեր տևեց: Քսերքսեսը միայն վերջում սիրտարեց  ու անցավ:

No comments:

Post a Comment